Գրադարան

Կլոստրիդիում դեֆիցելե. ախտորոշում

Կլոստրիդիում դեֆիցելե. ախտորոշում

Time Read 1 րոպե

C. difficile վարակն ախտորոշվում է՝ հիմնվելով կլինիկական նշանների և որոշ թեստերի վրա:

Բժիշկն ախտորոշում է C. difficile վարակը՝ ելնելով հետևյալից՝

  • փորլուծություն
  • C. difficile վարակի այլ գանգատներ և ախտանիշներ
  • կղանքի նմուշում C. difficile բակտերիաների առկայություն:

Հակաբիոտիկներ ստացող բոլոր անձինք կարիք չունեն ստուգվելու C. difficile վարակի կապակցությամբ, քանի դեռ նրանց մոտ չեն զարգացել հիվանդությանը բնորոշ նշանները:

Կղանքի թեստեր

Եթե բժիշկը կասկածում է C. difficile վարակ, կարող է նշանակել կղանքի նմուշի լաբորատոր հետազոտություն, որը կարող են հայտնաբերել բակտերիայի արտադրած տոքսինները (թույներ) կամ այդ տոքսիններն արտադրող բակտերիալ շտամները:

Հաստ աղու հետազոտություն

Հազվադեպ, C. difficile վարակի ախտորոշումը հաստատելու կամ գանգատների այլ պատճառներ հայտնաբերելու համար բժիշկը կարող է առաջարկել հաստ աղու «ներսից» զննում՝ ճկուն սիգմոիդոսկոպիա կամ կոլոնոսկոպիա:

Պատկերային հետազոտություններ

Եթե բժիշկը կասկածում է C. difficile վարակի հնարավոր բարդության առակայություն, ապա կարող է առաջարկել որովայնային ռենտգեն հետազոտություն կամ համակարգչային տոմոգրաֆիա (ԿՏ), որոնք թույլ են տալիս հայտնաբերել՝

  • հաստ աղու պատի հաստացումը
  • աղիքի լայնացումը (մեծացումը)
  • աղիքի լորձաթաղանթի վրա անցքի (պերֆորացիա) առկայությունը:

Հոդվածը տեղադրվել է՝ 08-11-2022 վերանայվել է՝ 17-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով