Կարպալ թունելի համախտանիշը հստակ կանխող ապացուցված մեթոդներ չկան, սակայն դուք կարող եք հետևյալ մեթոդների օգնությամբ նվազագույնի հասցնել ձեր դաստակների և ձեռքերի լարվածությունը (սթրեսը):
- Նվազեցրեք ուժի գործադրումը և թուլացրեք բռնելը. եթե ձեր աշխատանքը կապված է ՀԴՄ սարքի կամ ստեղնաշարի հետ, սեղմեք ստեղներն ավելի թույլ: Ձեռքով երկարատև գրելու համար օգտագործեք մեծ չափի գրիչ՝ փափուկ բռնակով և ազատ հոսացող թանաքով:
- Հաճախակի կարճատև ընդմիջեք ձեր դաստակը ծանրաբեռնող գործերը․ պարբերաբար թեթև ծալեք ու տարածեք ձեր մատներն ու դաստակները: Հնարավորության դեպքում հաջորդաբար փոփոխեք ձեր գործերը: Սա հատկապես կարևոր է, եթե օգտագործում եք սարքավորում, որը թրթռում է կամ պահանջում է ձեռքի մեծ ուժի գործադրում: Նույնիսկ յուրաքանչյուր ժամը մեկ մի քանի րոպե հանգստանալը կարող է օգտակար լինել:
- Հետևեք ձեր աշխատաոճին․ խուսափեք ձեր դաստակը մինչև վերջ վեր կամ վար թեքելուց: Թուլացած միջին դիրքը լավագույնն է: Ստեղնաշարը պահեք արմունկի բարձրության վրա կամ մի փոքր ավելի ցածր:
- Բարելավեք ձեր կեցվածքը․ սխալ կեցվածքը ուսերը բերում է առաջ՝ կրճատելով պարանոցի և ուսագոտու մկանները և սեղմելով պարանոցի նյարդերը: Սա կարող է ազդել դաստակների, մատների և ձեռքերի վրա և կարող է առաջացնել պարանոցային հոգնածություն կամ ցավ:
- Փոխեք ձեր համակարգչի մկնիկը․ համոզվեք, որ ձեր համակարգչի մկնիկը հարմար է և աշխատելիս չի գերլարում ձեր դաստակը:
- Տաք պահեք ձեր ձեռքերը․ դաստակային ցավի և կարկամության հավանականությունը մեծ է, եթե աշխատում եք ցուրտ պայմաններում: Եթե աշխատավայրում չեք կարողանում վերահսկել ջերմաստիճանը, հագեք առանց մատների ձեռնոցներ, որոնք տաք են պահում ձեր դաստակները:
Հոդվածը հրապարակվել է՝ 14-01-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024