Կարպալ կամ դաստակային թունելի համախտանիշի ախտանիշները սովորաբար սկսվում են աստիճանաբար և կարող են ներառել հետևյալը:
- Ծակծկոցներ կամ թմրածություն․ դուք կարող եք զգալ մատներում կամ դաստակում ծակծկոցներ և թմրածություն: Սովորաբար ախտահարվում են 1-ից 4-րդ մատները՝ բթամատը և ցուցամատը, միջնամատը կամ մատնեմատը, բայց ոչ փոքր մատը՝ ճկույթը: Դուք կարող եք զգալ այնպիսի զգացողություն, որ կարծես այս մատներն էլեկտրահարվում են: Այս տհաճ զգացողությունը կարող է դաստակից տարածվել դեպի ձեռքը: Ախտանիշները հաճախ ի հայտ են գալիս ավտոմեքենայի ղեկը, հեռախոսը կամ թերթը ձեռքում պահելիս կամ կարող են ձեզ արթնացնել քնից: Բազմաթիվ մարդիկ թափահարում են իրենց դաստակները՝ փորձելով թեթևացնել այս ախտանիշները: Թմրածության զգացողությունը ժամանակի ընթացքում կարող է դառնալ մշտական։
- Թուլություն․ դուք կարող եք թուլություն զգալ ձեր ձեռքերում և վայր գցեք ձեռքում պահած առարկաները: Սա կարող է պայմանավորված լինել դաստակի թմրածությամբ կամ բութ մատը սեղմող մկանների թուլությամբ, որոնք նույնպես վերահսկվում են միջնակ նյարդի կողմից:
Ե՞րբ դիմել բժշկին
Այցելեք ձեր բժշկին, եթե ունեք կարպալ թունելի համախտանիշի գանգատներ և ախտանիշներ, որոնք խանգարում են ձեր բնականոն գործունեությանը և քնի ռեժիմին: Առանց բուժման կարող է զարգանալ նյարդերի և մկանների մշտական վնասում:
Հոդվածը հրապարակվել է՝ 14-01-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024