Դաստակային կամ կարպալ թունելի համախտանիշն առաջանում է միջնակ նյարդի վրա ճնշումից:
Դաստակային կամ կարպալ թունելը նեղ խողովակ է, որը շրջապատված է ձեռքի ափի ոսկորներով և կապաններով: Երբ միջնակ նյարդը սեղմվում, ջմլվում կամ ջզմվում է, առաջանում են դաստակի և ձեռքի թմրածություն, ծակծկոցներ և թուլություն:
Դաստակի անատոմիան, առողջական խնդիրները և, հնարավոր է, ձեռքի կրկնվող շարժումները կարող են նպաստել կարպալ թունելի համախտանիշի զարգացմանը:
Պատշաճ բուժումը սովորաբար թեթևացնում է ծակծկոցներն ու թմրածությունը և վերականգնում դաստակի և ձեռքի աշխատանքը:
Հոդվածը հրապարակվել է՝ 14-01-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024