Այս քայլերը կարող են օգնել ձեր ախտանիշների ժամանակավոր մեղմացմանը:
- Դաստակների կրկնակի գործողություններ պահանջող գործերը հաճախակի ընդմիջեք կարճատև դադարներով:
- Ազատվեք ավելորդ կիլոգրամներից, եթե գեր եք:
- Պտտեք դաստակները և տարածեք ձեր ձեռքի ափերն ու մատները։
- Ձեր բժշկին տեղեկացնելուց հետո օգտագործեք սովորական ցավազրկողներ, ինչպիսիք են Ասպիրինը, Իբուպրոֆենը (Ադվիլ, Մոտրին IB և այլն) կամ Նապրոքսեն նատրիում (Ալեվե), եթե ցավերն անհանգստացնող են:
- Գիշերը կրեք դաստակային ամուր, ոչ կիպ բեկակալներ (շինա):
- Խուսափեք ձեռքի կամ դաստակի վրա քնելուց:
Եթե ցավը, թմրածությունը կամ թուլությունը կրկնվում կամ մնայուն են, այցելեք ձեր բժշկին:
Հոդվածը հրապարակվել է՝ 14-01-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024