Գրադարան
Մաշկի բակտերիալ վարակ․ բարդություններ

1 րոպե
Չբուժված մաշկի բակտերիալ վարակը կարող է հանգեցնել բակտերեմիայի, էնդոկարդիտի, օստեոմիելիտի, տոքսիկ շոկային համախտանիշի կամ սեպսիսի:
Հազվադեպ, վարակը կարող է տարածվել հյուսվածքի խորը շերտի վրա, որը կոչվում է ֆասցիալ թաղանթ (փակեղ): Նեկրոտիկ ֆասիիտը (նեկրոզացնող փակեղաբորբ) խորը շերտային վարակի օրինակ է: Դա ծայրահեղ արտակարգ բուժօգնություն պահանջող իրավիճակ է:
Մաշկի բակտերիալ վարակի կրկնվող դրվագները կարող են վնասել ավշային դրենաժային համակարգը և առաջացնել ախտահարված վերջույթի քրոնիկ այտուց:
Հոդվածը տեղադրվել է՝ 30-03-2023 վերանայվել է՝ 30-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: