Գրադարան

Մաշկի բակտերիալ վարակ․ ախտորոշում

Մաշկի բակտերիալ վարակ․ ախտորոշում

Time Read 1 րոպե

Ձեր բժիշկը, հավանաբար, կկարողանա ախտորոշել մաշկի վարակը՝ միայն զննելով ձեր մաշկը:

Հնարավոր է, որ ձեզ անհրաժեշտ լինի արյան թեստ կամ այլ հետազոտություններ անցնել, որոնք կօգնեն բացառելու այլ հիվանդություններն ու վիճակները: Օրինակ, ձեր բժիշկը կարող է վերցնել քսուք ձեր մաշկից կամ վերքից, որ հաստատի վարակի տեսակը (հարուցիչը) կամ բացառի այլ հիվանդությունները։

Որոշ, հատկապես ծանր ընթացող վարակային մաշկաբորբի ախտորոշման համար ձեր բժիշկը տարբերակիչ ախտորոշում է անցկացնում այլ հիվանդությունների հետ, այդ թվում՝ խորանիստ երակների թրոմբոզ, նեկրոզացնող փակեղաբորբ, Լայմի հիվանդություն և այլն։ Բուժման մեթոդն ընտրելու առումով ձեր բժշկին կարող է նաև անհրաժեշտ լինել, որ տարբերակում անցկացվի ստաֆիլոկոկային և ստրեպտոկոկային վարակների միջև։

Հոդվածը տեղադրվել է՝ 04-05-2019 վերանայվել է՝ 30-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով