Ցելյուլիտի բուժումը պետք է սկսվի հնարավորինս վաղ, քանի որ հակաբիոտիկներով բուժումից դուրս մնալիս այն կարող է տարածվել և առաջացնել առողջական լուրջ խնդիրներ։
Վաղ ախտորոշումը և բուժումը հատկապես կարևոր են հետևյալ դեպքերում՝
ախտահարված է դեմքի մաշկը
առկա է կենդանու կամ մարդու խայթոց
ախտահարված կարմիր դաշտն արագորեն տարածվում է կամ խիստ ցավոտ է
առկա է ջերմության կտրուկ բարձրացում
դուք ունեք որևէ քրոնիկ հիվանդություն, օրինակ՝ դիաբետ (շաքարախտ) կամ թուլացած իմունային համակարգ։
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։