Եթե ձեր մաշկի բակտերիալ վարակ կրկնվի, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ կանխարգելիչ հակաբիոտիկներ:
Մաշկի և այլ վարակների կանխարգելման համար մաշկային վերք ունենալու դեպքում ձեռնարկեք հետևյալ նախազգուշական միջոցները:
- Ամեն օր վերքը լվացեք օճառով և ջրով. դա արեք զգուշորեն՝ որպես ձեր սովորական լողանալու մաս:
- Հարցրեք ձեր բժշկին՝ արդյոք պաշտպանիչ նրբաքսուքը (կրեմ) կամ քսուքը կարող են օգնել. մակերեւութային վերքերի մեծ մասի համար նախատեսված քսուքը (Վազելին, Պոլիսպորին և այլն) ապահովում է համարժեք պաշտպանություն:
- Վերքը ծածկեք վիրակապով. փոխեք վիրակապերն առնվազն ամեն օր:
- Հետևեք վարակի նշանները. գրգռվածությունը, ցավը և թարախը վկայում են հնարավոր վարակի և բուժօգնության անհրաժեշտության մասին:
Շաքարային դիաբետով կամ վատ արյան շրջանառությամբ մարդիկ պետք է լրացուցիչ նախազգուշական միջոցներ ձեռնարկեն՝ մաշկի վնասվածքները կանխելու համար: Լավ մաշկի խնամքը ներառում է հետևյալը:
- Ամեն օր ստուգեք ձեր ոտնաթաթերը. պարբերաբար ստուգեք ձեր ոտնաթաթերը վնասվածքների նշանների համար, որ կարողանաք հնարավորինս շուտ գտնել վարակները:
- Պարբերաբար խոնավացրեք ձեր մաշկը. մաշկի օծումն օգնում է կանխել ճաքերն ու թեփոտումը: Մի՛ օծեք բաց վերքերն ու խոցերը խոնավացնող միջոցներով։
- Զգուշորեն կտրեք ձեր ձեռքերի և ոտքերի եղունգները. զգույշ եղեք, որ չվնասեք շրջակա մաշկը:
- Պաշտպանեք ձեր ձեռեքրն ու ոտնաթաթերը. հագեք ձեր գործունեության համար հարմար կոշիկներ և ձեռնոցներ:
- Վաղ բուժեք մաշկի մակերեսային վարակները, օրինակ՝ մարզիկի ոտնաթաթը. մաշկի փոքր վարակները հեշտությամբ կարող են փոխանցվել մարդուց մարդուն: Բուժեք սնկային վարակները, հենց որ դրանք առաջանան:
Հոդվածը հրապարակվել է՝ 04-05-2019
Վերջին վերանայում՝ 23-04-2024