Գրադարան
Մաշկի բակտերիալ վարակ․ բուժում

2 րոպե
Մաշկային վարակի բուժումը սովորաբար ներառում է բերանային (օրալ) հակաբիոտիկ:
Հակաբիոտիկ ընդունելուց հետո երեք օրվա ընթացքում տեղեկացրեք ձեր բժշկին, թե արդյոք վարակը արձագանքում է բուժմանը: Դուք պետք է հակաբիոտիկ ընդունեք ամբողջ այնքան ժամանակ, որքան նշանակել է ձեր բժիշկը, սովորաբար 5-ից 10 օր, նույնիսկ եթե սկսում եք ավելի լավ զգալ:
Որոշ դեպքերում, եթե ախտահարված շրջանի ցավերն ուժեղ են, հավանաբար ձեր բժիշկը խորհուրդ կտա օգտագործել սովորական ցավազրկողներ:
Ախտանիշները սովորաբար անհետանում են բուժումը սկսելուց մի քանի օր հետո: Ձեզ կարող է անհրաժեշտ լինել հոսպիտալացում և հակաբիոտիկներ ստանալ երակների միջոցով (ներերակային), եթե՝
- գանգատներն ու ախտանիշները չեն արձագանքում բերանային հակաբիոտիկներին
- նշաններն ու ախտանիշները տարածուն են
- դուք ունեք բարձր ջերմություն։
Հոդվածը տեղադրվել է՝ 04-05-2019 վերանայվել է՝ 30-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: