Գրադարան
Արգանդի պարանոցի քաղցկեղ. կանխարգելում

1 րոպե
Արգանդի վզիկի քաղցկեղի ռիսկը նվազեցնելու համար արեք հետևյալ միջոցառումները:
- Հարցրեք ձեր բժշկին մարդու պապիլոմավիրուսի (ՄՊՎ, HPV) պատվաստանյութի մասին. ՄՊՎ վարակի կանխարգելման համար պատվաստում ստանալը կարող է նվազեցնել արգանդի վզիկի քաղցկեղի և ՄՊՎ-ի հետ կապված այլ քաղցկեղի ռիսկը: Հարցրեք ձեր բժշկին, թե արդյոք ՄՊՎ-ի դեմ պատվաստումը կարող է օգնել ձեզ:
- Անցեք սովորական ՊԱՊ թեստ. ՊԱՊ թեստը կարող է հայտնաբերել արգանդի վզիկի նախաքաղցկեղային վիճակները, որոնք կարող են վերահսկվել կամ բուժվել՝ արգանդի վզիկի քաղցկեղը կանխելու համար: Բժշկական կազմակերպությունների մեծ մասը առաջարկում է սովորական ՊԱՊ թեստեր սկսել 21 տարեկանից և կրկնել դրանք մի քանի տարին մեկ: Եթե ՊԱՊ թեստով ստացվում է «դրական» (շեղված) պատասխան, այս թեստը կարելի է կրկնել ավելի հաճախակի։
- Սեռական հարաբերությունները դարձրեք անվտանգ. նվազեցրեք արգանդի վզիկի քաղցկեղի ռիսկը՝ միջոցներ ձեռնարկելով կանխարգելելու սեռական ճանապարհով փոխանցվող վարակները, ինչպիսիք են ամեն անգամ սեռական հարաբերություն ունենալիս պահպանակ օգտագործելը և ձեր սեռական զուգընկերների թիվը սահմանափակելը:
- Մի՛ ծխեք. եթե չեք ծխում, մի՛ սկսեք։ Եթե ծխում եք, զրուցեք ձեր բժշկի հետ ծխելը թողնելու մեթոդների մասին:
Հոդվածը տեղադրվել է՝ 30-06-2018 վերանայվել է՝ 30-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: