Գրադարան
Արգանդի պարանոցի քաղցկեղ. ինքնօգնություն

1 րոպե
Ոչ ոք չի կարող պատրաստ լինել քաղցկեղի ախտորոշմանը։
Այնուամենայնիվ, դուք կարող եք փորձել կառավարել այն շոկն ու վախը, որը զգում եք՝ քայլեր ձեռնարկելով վերահսկելու այն, ինչ կարող եք ձեր իրավիճակում:
Յուրաքանչյուր ոք յուրովի է ընդունում ու համակերպվում արգանդի վզիկի քաղցկեղի ախտորոշման հետ: Ժամանակի ընթացքում դուք կարող եք բացահայտել, թե ինչն է ձեզ օգնում: Մինչ այդ, դուք կարող եք սկսել նախաձեռնել հետևյալ քայլերը:
- Բավականաչափ իմացեք արգանդի վզիկի քաղցկեղի մասին՝ ձեր խնամքի վերաբերյալ որոշումներ կայացնելու համար. գրեք ձեր հարցերը և ուղղեք դրանք ձեր բժշկի հետ հաջորդ հանդիպման ժամանակ: Խնդրեք ընկերոջը կամ ընտանիքի անդամին գալ ձեզ հետ հանդիպման՝ նշումներ անելու համար: Հարցրեք ձեր առողջապահական անձնակազմին տեղեկատվության հետագա աղբյուրների համար:
- Գտեք մեկին, ում հետ կխոսեք. դուք կարող եք հարմարավետ զգալ ձեր զգացմունքները ընկերոջ կամ ընտանիքի անդամի հետ քննարկելիս, կամ կարող եք նախընտրել հանդիպել փոխօգնության խմբի հետ:
- Թույլ տվեք, որ մարդիկ օգնեն. քաղցկեղի բուժումը կարող է հոգնեցուցիչ լինել: Տեղեկացրեք ընկերներին և ընտանիքին, թե ինչպիսի օգնությունը կարող է լինել ձեզ համար առավել օգտակար:
- Սահմանեք ողջամիտ նպատակներ. նպատակներ ունենալն օգնում է ձեզ զգալ վերահսկողության տակ և կարող է ձեզ լրացուցիչ շարժառիթներ տալ: Բայց ընտրեք այնպիսի նպատակներ, որոնց կարող եք հասնել:
- Ժամանակ հատկացրեք ինքներդ ձեզ. լավ ուտելը, ռելաքսացիան և բավարար հանգիստը կարող են օգնել պայքարելու սթրեսի և քաղցկեղային հոգնածության դեմ:
Հոդվածը տեղադրվել է՝ 20-02-2023 վերանայվել է՝ 30-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: