Առողջական խնդիրներ

Ջրծաղիկ (վարիցելլա)

Ջրծաղիկ (վարիցելլա)

Time Read 1 րոպե

Ջրծաղիկը Varicella-zoster վիրուսով հարուցվող վարակ է:

Այն առաջացնում է մանր և հեղուկով լցված բշտիկավոր (վեզիկուլա) քոր հարուցող ցան, որպես կանոն՝ նաև գլխի մազածածկ մասում: Չափահաս մարդիկ ջրածաղիկով հիվանդանում են հազվադեպ։

Վարակը տարածվում է օդակաթիլային ճանապարհով՝ հիվանդի հետ անմիջական շփման դեպքում: Հիվանդանալուց հետո զարգանում է կայուն իմունիտետ։

Ջրծաղիկը խիստ վարակիչ է այն մարդկանց համար, ովքեր երբեք չեն հիվանդացել կամ ջրծաղիկի վիրուսի դեմ չեն պատվաստվել (կոնտագիոզության ցուցանիշը՝ 100%): Այսօր մատչելի է ջրծաղիկի պատվաստանյութ, որը կարող է երեխաներին պաշտպանել վարակից:

Ջրծաղիկի պատվաստանյութը վարակի և վերջինիս հնարավոր բարդությունների կանխարգելման անվտանգ և արդյունավետ միջոց է:

Հոդվածը տեղադրվել է՝ 18-06-2021 վերանայվել է՝ 18-06-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով