Գրադարան

Ջրծաղիկ․ ինքնօգնություն

Ջրծաղիկ․ ինքնօգնություն

Time Read 1 րոպե

Ջրծաղիկի չբարդացած դեպքի ախտանիշները կարող են մեղմացվել մի շարք տնային միջոցներով:

Խուսափեք քորելուց և քերծվածքներից

Քորից առաջացած քերծվածքները կարող են առաջացնել սպիացում, դանդաղեցնել լավացումը և մեծացնել պատռված բշտիկներից առաջացած խոցերի վարակման ռիսկը: Եթե երեխան չի կարողանում զսպել քորը և մաշկը քորելիս առաջացնում է քերծվածքներ՝

  • ձեռքերին հագցրեք կտորե ձեռնոց, հատկապես գիշերները
  • կտրեք եղունգները:

Քորի և այլ ախտանիշների մեղմացում

Ջրծաղիկի ցանը կարող է հարուցել ուժեղ քոր, իսկ պատռված բշտիկները հաճախ դառնում են ցավոտ: Այսպիսի անհարմարավետությունը ջերմության, գլխացավի և ընդհանուր թուլության հետ միասին կարող է դառնալ տառապանքի աղբյուր: Վերոնշյալ ախտանիշները մեղմացնելու համար փորձեք՝

  • սառը լոգանք՝ ջրին ավելացնելով կերակրի սոդա, Ալյումինի ացետատ (Դոմեբորո), հում կամ կոլոիդ վարսակի ալյուր
  • բաց խոցերը թրջել Կալամինի լոսյոնով
  • եթե խոցեր են առաջացել բերանի խոռոչում, սննդակարգը դարձնել փափուկ և ոչ գրգռիչ
  • բժշկի խորհրդով քորի դեմ ընդունել որևէ հակահիստամինային դեղամիջոց, օրինակ՝ Դիֆենհիդրամին (Դիմեդրոլ, Բենեդրիլ և այլն)
  • բարձր ջերմության դեմ ընդունել Ացետամինոֆեն (Թայլենոլ, Պարացետամոլ և այլն):

Եթե ջերմելը շարունակվում է ավելի քան 4 օր կամ հասնում է բարձր թվերի, կապ հաստատեք բժշկի հետ: Եվ մի՛ փորձեք երեխային կամ դեռահասին տալ Ասպիրին, որն ունի ծանր բարդություն՝ Ռեյի համախտանիշ զարգացնելու ռիսկ:

Մինչև ջրծաղիկով երեխային որևէ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոց (ՈՍՀԲԴ), օրինակ՝ Իբուպրոֆեն տալը (Ադվիլ, Մոտրին IB և այլն), խորհրդակցեք նրա բժշկի հետ: Որոշ հետազոտություններ վկայում են այն մասին, որ այս դեղամիջոցները կարող են առաջացնել մաշկի վարակներ կամ հյուսվածքային վնասում:

Բուժում      

Հոդվածը տեղադրվել է՝ 18-06-2021 վերանայվել է՝ 28-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով