Գրադարան

Ջրծաղիկ․ բուժում

Ջրծաղիկ․ բուժում

Time Read 2 րոպե

Առողջ երեխաների մոտ ջրծաղիկը սովորաբար որևէ դեղորայքային բուժում չի պահանջում:

Որոշ իրավիճակներում բժիշկը կարող է նշանակել որևէ հակահիստամինային դեղամիջոց, որ մեղմացնի տանջող քորը: Այնուամենայնիվ, ավելի հավանական է, որ բժիշկը որևէ դեղամիջոց չնշանակի և թույլ տա, որ ջրծաղիկն անցնի իր ընթացքով:

Եթե ունեք բարդությունների բարձր ռիսկ

Եթե առկա է ջրծաղիկի բարդությունների բարձրացած ռիսկ, բժիշկը երբեմն նշանակում է դեղամիջոցներ, որոնք կարող են կրճատել վարակի տևողությունը և օգնել բարդությունների ռիսկի նվազեցմանը:

Եթե երեխայի մոտ առկա է բարդությունների բարձր ռիսկ, բժիշկը կարող է խորհուրդ տալ որևէ հակավիրուսային դեղամիջոց, օրինակ՝ Ացիկլովիր (Զովիրաքս, Սիտավիգ): Այս դեղամիջոցը կարող է մեղմացնել ջրծաղիկի սուր ընթացքը, եթե տրվի ցանավորման առաջին նշաններն ի հայտ գալուց հետո մինչև 24 ժամվա ընթացքում: Այլ հակավիրուսային դեղամիջոցները, օրինակ՝ Վալացիկլովիրը (Վալտրեքս) և Ֆամցիկլովիրը նույնպես թեթևացնում են հիվանդության ընթացքը, սակայն չեն կարող նշանակվել բոլորին:

Որոշ իրավիճակներում բժիշկը նաև կարող է խորհուրդ տալ, որ վիրուսի հնարավոր ազդեցությանը ենթարկվելուց հետո մինչև 3-5 օրվա ընթացքում ստանաք ջրծաղիկի պատվաստանյութ: Վերջինս կարող է կանխարգելել հիվանդությունը կամ թեթևացնել ընթացքը:

Բարդությունների բուժում

Եթե զարգանում են բարդություններ, բժիշկն ընտրում է համարժեք բուժման տարբերակ: Օրինակ, մաշկի վարակների և թոքաբորբի դեպքում նա կարող է նշանակել հակաբիոտիկներ։ Գլխուղեղի բորբոքումը (էնցեֆալիտ) սովորաբար բուժվում է հակավիրուսային դեղամիջոցներով: Որոշ բարդություններ պահանջում են հիվանդանոցային բուժում:

Հոդվածը տեղադրվել է՝ 18-06-2021 վերանայվել է՝ 28-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով