Գրադարան
Խոլեցիստիտ. բարդություններ

1 րոպե
Լեղապարկի բորբոքումը կարող է հանգեցնել մի շարք ծանր բարդությունների:
- Վարակ լեղապարկի խոռոչում. երբ լեղին կուտակվում է լեղապարկում և առաջացնում խոլեցիստիտ, անշարժ (կանգային) լեղու վարակման համար ստեղծվում են նպաստավոր պայմաններ: Հազվադեպ վարակը կարող է ախտահարել լեղապարկի պատի ողջ հաստությունը և թափանցել դուրս՝ առաջացնելով լեղապարկի շուրջը թարախի կուտակում (էմպիեմա):
- Լեղապարկի հյուսվածքի մեռուկացում. չբուժված խոլեցիստիտը կարող է բարդանալ լեղապարկի հյուսվածքի նեկրոզով (գանգրենա): Սա խոլեցիստիտի ամենատարածված բարդությունն է, հատկապես մեծ տարիքով մարդկանց մոտ, ովքեր սպասում են բուժմանը (օրինակ՝ ուշ ախտորոշվելու պատճառով) կամ ունեն շաքարային դիաբետ: Սա կարող է առաջացնել լեղապարկի թափածակում (պերֆորացիա) կամ պատռվածք:
- Լեղապարկի թափածակում (պերֆորացիա). այտուցի, վարակի կամ հյուսվածքի մեռուկացման պատճառով լեղապարկի պատի վրա կարող է առաջանալ պատռվածք, որն էլ հանգեցնի որովայնամզի բորբոքման (պերիտոնիտ):
Խոլեցիստիտի բարդությունները գրեթե միշտ պահանջում են շտապ կամ անհետաձգելի վիրահատական բուժում:
Հոդվածը տեղադրվել է՝ 06-05-2020 վերանայվել է՝ 28-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: