Սակայն դուք կարող եք նվազեցնել խոլեցիստիտի ռիսկը, եթե ձեռնարկեք լեղային քարերի առաջացումը կանխարգելող որոշ քայլեր:
Ավելորդ քաշից ազատվեք դանդաղորեն. մարմնի կշռի կտրուկ նվազեցումը կարող է բարձրացնել լեղապարկի քարերի առաջացման ռիսկը: Եթե ունեք ավելցուկային կշիռ կամ գեր եք և ցանկանում եք կրճատել ձեր քաշը, ապա կարգավորեք ձեր կշիռն առանց շտապելու և աստիճանաբար: Պետք չէ նիհարել ավելի արագ, քան շաբաթական 0,5-1 կիլոգրամ:
Ընտրեք առողջ սննդակարգ. ճարպերով հարուստ և բջջանքից աղքատ սննդակարգը կարող է բարձրացնել լեղապարկի քարերի ձևավորման հավանականությունը: Այս ռիսկը կրճատելու համար ընտրեք առողջ և հավասարակշռված սննդակարգ՝ կազմված մրգերի, բանջարեղենների և ոչ թեփազերծված հացահատիկային մթերքների բազմազանությունից:
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։