Խոլեցիստիտ (լեղապարկի բորբոքում)
08-05-2018
1 րոպե

Խոլեցիստիտը լեղապարկի բորբոքումն է:
Լեղապարկը փոքր տանձաձև պարկային օրգան է, որը տեղադրված է որովայնի որովայնի վերին-աջ կողմում, անմիջապես լյարդի տակ: Լեղապարկը պահեստավորում է լյարդում արտադրված մարսողական հեղուկը (լեղի), որն անհրաժեշտ պահին արտահոսում է դեպի բարակ աղի և մասնակցում է մարսողությանը:
Դեպքերի մեծ մասում խոլեցիստիտը զարգանում է, երբ լեղապարկի քարերը խցանում են լեղապարկից դուրս եկող խողովակը՝ պարկային ծորանը, որի հետևանքով զարգանում է լեղու կուտակում և կանգ, որն իր հերթին՝ լեղապարկի լորձաթաղանթի բորբոքում: Լեղային քարերը փոքր և պինդ քարանման զանգվածներ են, որոնք ձևավորվում են լեղու խտացման պայմաններում և կարող են լինել սկսած ավազահատիկից մինչև գոլֆի գնդակի չափի: Խոլեցիստիտի այլ պատճառներից են լեղածորանների խնդիրները, ուռուցքները, ծայրահեղ ծանր վիճակը և որոշ վարակները:
Խոլեցիստիտը կարող է առաջացնել սաստիկ ցավեր (սուր խոլեցիստիտ) և պահանջել շտապ բժշկական օգնություն: Ախտանիշները կարող են ինքնուրույն մեղմանալ, սակայն հիվանդությունը կրկնվելու մեծ հակում ունի (քրոնիկ խոլեցիստիտ):
Չբուժելու դեպքում խոլեցիստիտը կարող է բերել ծանր, երբեմն՝ կյանքին սպառնացող բարդությունների, օրինակ՝ լեղապարկի պատռվածքի: Խոլեցիստիտի բուժումը հաճախ ներառում է լեղապարկի հեռացումը:
Հոդվածը վերանայվել է՝ 13-10-2021