Գրադարան
Խոլեցիստիտ. ախտորոշում

1 րոպե
Աջ թուլակողի ուժեղ ցավերով ընթացող սուր խոլեցիստիտի ախտորոշումը մեծ դժվարություն չի ներկայացնում, ինչը չի կարելի է ասել երկարատև ընթացքով քրոնիկ խոլեցիստիտի մասին:
Ձեր գանգատները լսելուց և ձեզ զննելուց հետո, խոլեցիստիտն ախտորոշելու համար ձեր բժիշկը կարող է նշանակել որոշ հետազոտություններ և միջամտություններ:
- Արյան թեստեր. բժիշկը կարող է նշանակել արյան թեստեր, որ ստուգի վարակի կամ լեղապարկի խնդիրների նշանները:
- Lեղապարկի պատկերային հետազոտություններ. որովայնային գերձայնային հետազոտությունը (սոնոգրաֆիա), էնդոսկոպիկ գերձայնային հետազոտությունը կամ համակարգչային տոմոգրաֆիան (ԿՏ) կարող են օգտագործվել լեղապարկի պատկերները ստանալու և խոլեցիստիտի, լեղածորանի կամ լեղապարկի քարերի նշաններ հայտնաբերելու համար:
- Օրգանիզմում լեղու տեղաշարժը պատկերող հետազոտություն. հեպատոբիլիար իմինոդիացետաթթվի (անգլերեն՝ HIDA) սքանավորումը թույլ է տալիս ստուգել լյարդից մինչև բարակ աղի լեղու հոսքը և հայտնաբերել հնարավոր խցանումը: HIDA սքանավորումը ներառում է ռադիոակտիվ նյութի ներարկում, որը միանում է լյարդի լեղի արտադրող բջիջներին և լեղու հետ տեղափոխվում լեղուղիներով:
Հոդվածը տեղադրվել է՝ 06-05-2020 վերանայվել է՝ 28-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: