Գրադարան

Խոլեցիստիտ. ախտանիշներ

Խոլեցիստիտ. ախտանիշներ

Time Read 1 րոպե

Խոլեցիստիտի գանգատներն ու ախտանիշները հաճախ առաջանում են ճաշից հետո, հատկապես՝ մեծ քանակությամբ կամ ճարպային:

Խոլեցիստիտի գանգատներն ու ախտանիշները կարող են ներառել՝

  • ուժեղ ցավ (լեղային խիթ) ձեր որովայնի վերին-աջ մասում՝ կողաղեղի տակ (աջ թուլակող) կամ որովայնի կենտրոնում
  • ցավ, որը ճառագայթվում է դեպի աջ ուսը կամ թիկունքը
  • շոշափելիս կամ հպվելիս՝ որովայնի պատի ցավոտություն և լարվածություն
  • սրտխառնոց
  • փսխում
  • ջերմություն:

Ե՞րբ դիմել բժշկին

Պայմանավորվեք և այցելեք ձեր բժշկին, եթե ունեք ախտանիշներ, որոնք անհանգստացնում են ձեզ: Եթե ​​ձեր որովայնի ցավն այնքան ուժեղ է, որ դուք չեք կարող հանգիստ նստել կամ հարմարավետ դիրք ընդունել, խնդրեք ինչ-որ մեկին, որ ձեզ տեղափոխի մոտակա վիրաբուժական բաժանմունք կամ, ծայրահեղ դեպքում, զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն:

Հոդվածը տեղադրվել է՝ 06-05-2020 վերանայվել է՝ 28-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով