Գրադարան

Քրոնիկ հազ. կանխարգելում

Քրոնիկ հազ. կանխարգելում

Time Read 1 րոպե

Կան որոշ միջոցներ, որոնք կարող են օգնել քրոնիկ հազի հանգեցնո հիվանդությունների կանխարգելմանը:

  • Մի՛ ծխեք կամ դադարեցրեք ծխելը, եթե ծխող եք. քրոնիկ հազի ամենահաճախ հանդիպող պատճառը ծխելն է։ Հեռու մնացեք նաև ծխով լի միջավայրերից:
  • Խուսափեք շնչառական վարակներից. փորձեք անմիջական շփում չունենալ վերին շնչուղիների վարակների ախտանիշներով մարդկանց հետ, հատկապես, եթե նրանք ջերմում են, ունեն հազ կամ հաճախակի փռշտում են: Հակառակ դեպքում, եթե խնամում եք ջերմող հարազատին, կրեք կանխարգելիչ շնչադիմակ և պահեք ֆիզիկական հեռավորություն (1,5-2 մետր)` չմոռանալով ձեռքերն օճառով հաճախակի լվանալու մասին։
  • Առողջացրեք ձեր սննդակարգը. հետազոտությունները վկայում են, որ բջջանքի և մրգերում առկա ֆլավոնոիդների զուգակցումը կարող է կանխարգելել քրոնիկ հազը:
  • Հետևեք ձեր առողջությանը. բաց մի թողեք ձեր բժշկական այցերը, հետևեք ձեր բժշկի խորհուրդներին՝ ուղղված ձեր առողջական վիճակի բարելավմանը և վերահսկեք առկա առողջական խնդիրները:

Հոդվածը տեղադրվել է՝ 12-05-2021 վերանայվել է՝ 08-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով