Գրադարան

Քրոնիկ հազ. ախտանիշներ

Քրոնիկ հազ. ախտանիշներ

Time Read 1 րոպե

Մշտական հազը կարող է լինել քրոնիկ հազի միակ ախտանիշը:

Այնուամենայնիվ, քրոնիկ հազը կարող է ուղեկցվել այլ գանգատներով և ախտանիշներով, որոնք կարող են ներառել՝

  • հարբուխ (հոսող քիթ) կամ քթի փակվածություն
  • կոկորդի հետևի մասով հոսացող հեղուկի զգացողություն (հետքթային հոսք)
  • հաճախակի կոկորդի մաքրում և կոկորդի ցավ
  • խռպոտություն
  • շնչառական խզզոցներ (սուլոցներ) և հևոց
  • այրոցք (изжога) կամ բերանում թթու համ
  • հազվադեպ՝ արյուն հազալիս (արյունախխում) կամ արյան հետքեր:

Ե՞րբ դիմել բժշկին

Պայմանավորվեք և այցելեք ձեր բժշկին, եթե ունեք մի հազ, որը տևում է շաբաթներ, հատկապես այնպիսի հազ, որն առաջացնում է խորխ կամ արյուն, խանգարում է ձեր քունը կամ ազդում դպրոցի կամ աշխատանքի վրա:

Հոդվածը տեղադրվել է՝ 12-05-2021 վերանայվել է՝ 08-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով