Քրոնիկ հազ. բուժում
12-05-2021
1 րոպե

Քրոնիկ հազի պատճառը գտնելը որոշիչ նշանակություն ունի արդյունավետ բուժման համար:
Բազմաթիվ դեպքերում քրոնիկ հազն ունի ավելի քան պատճառ:
Եթե ներկա ծխող եք, բժիշկը կքննարկի ձեզ հետ, թե ինչքանով եք պատրաստ դադարեցնելու ծխելը և կօգնի, որ ծխախոտից ձերբազատվեք հնարավորինս հեշտ:
Եթե ընդունում եք որևէ ԱՓՖ արգելակիչ դեղամիջոց, ձեր բժիշկը կարող է դա փոխարինել մեկ այլ դեղով, որը որպես կողմնակի ազդեցություն հազ չի առաջացնում:
Քրոնիկ հազի բուժման մեջ կարող են օգտագործվել հետևյալ դեղամիջոցները:
- Հակահիստամինայիններ, կորտիկոստերոիդներ և դեկոնգեստանտներ. այս դեղերը համարվում են ալերգիայի և հետքթային հոսքի ստանդարտ բուժման միջոցներ:
- Ասթմայի ինհալացիոն դեղեր. ասթմայով պայմանավորված հազի ամենաարդյունավետ բուժումները կորտիկոստերոիդները և բրոնխոդիլատատորներն են, որոնք մեղմացնում են բորբոքումը և բացում ձեր օդուղիները:
- Հակաբիոտիկներ. եթե քրոնիկ հազի պատճառը բակտերիալ, սնկիկային կամ միկոբակտերիալ վարակներն են, ձեր բժիշկը կարող է նշանակել այդ վարակի դեմ ուղղված դեղամիջոցներ:
- Թթվի պաշարիչներ. երբ ապրելակերպի փոփոխությունները չեն մեղմացնում թթվային ռեֆլյուքսը, բժիշկը կարող է առաջարկել ստամոքսաթթվի արտադրությունն ընկճող դեղեր: Որոշ դեպքերում կարող է առաջանալ վիրահատության անհրաժեշտություն:
Հազն ընկճող (հակահազային) դեղամիջոցներ
Մինչև ձեր բժիշկը կորոշի հազի պատճառը և բուժում կնշանակի, նա նաև կարող է նշանակել հազի դեմ միջոցներ, որ փորձի արագացնել ախտանիշների մեղմացումը:
Դեղատոմս չպահանջող հազի և մրսածության դեղերը նախատեսված են բուժելու հազի և մրսածության ախտանիշները, այլ ոչ թե դրանց պատճառները: Հետազոտությունները վկայում են, որ այս միջոցները չեն ազդում ավելի լավ, քան ոչ ակտիվ դեղերը (պլացեբո): Առավել կարևոր է այն, որ դրանք ունեն հնարավոր կողմնակի ազդեցություններ, ներառյալ մինչև 2 տարեկան երեխաների մոտ մահացու գերդոզավորումը:
Մինչև 6 տարեկան երեխաների մոտ հազը և մրսածությունը բուժելիս մի՛ օգտագործեք դեղատոմս չպահանջող դեղամիջոցներ, բացառությամբ ջերմիջեցնողների և ցավազրկողների: Նաև, մինչև 12 տարեկան երեխաների դեպքում փորձեք խուսափել այս դեղամիջոցներից:
Հոդվածը վերանայվել է՝ 27-01-2023