Գրադարան

ՔԵՀ. պատճառներ

ՔԵՀ. պատճառներ

Time Read 1 րոպե

Քրոնիկ երիկամային հիվանդությունը (ՔԵՀ) զարգանում է, երբ հիվանդությունը կամ վիճակը խաթարում է երիկամների գործունեությունը՝ մի քանի ամիսների կամ տարիների ընթացքում պատճառելով երիկամների վնասվման վատթարացում:

ՔԵՀ առաջացնող հիվանդությունները և վիճակները ներառում են՝

  • 1-ին կամ 2-րդ տիպի դիաբետ
  • բարձր արյան ճնշում (հիպերտենզիա)
  • գլոմերուլոնեֆրիտ՝ երիկամի զտիչ միավորների բորբոքում (գլոմերուլի)
  • ինտերստիցիալ նեֆրիտ՝ երիկամի խողովակիկների և շրջակա կառույցների բորբոքում
  • երիկամների պոլիկիստոզ կամ երիկամների այլ ժառանգական հիվանդություններ
  • միզուղիների երկարատև նեղացում (օբստրուկցիա), ինչպիսիք են մեծացած շագանակագեղձը, երիկամների քարերը և որոշ քաղցկեղներ
  • վեզիկոուրետերալ ռեֆլյուքս՝ վիճակ, որը հանգեցնում է դեպի ձեր երիկամներ մեզի ետհոսքի
  • կրկնվող երիկամների վարակ, որը նաև կոչվում է պիելոնեֆրիտ:

Ռիսկի գործոններ

Գործոնները, որոնք կարող են մեծացնել ՔԵՀ ռիսկը, ներառում են՝

  • շաքարային դիաբետ
  • բարձր արյան ճնշում (հիպերտենզիա)
  • սրտային (սրտանոթային) հիվանդություն
  • ծխելը
  • գիրություն
  • սևամորթ, բնիկ ամերիկացի կամ ասիացի ամերիկացի լինելը
  • երիկամային հիվանդության ընտանեկան պատմություն
  • երիկամների աննորմալ կառուցվածք
  • ծերություն
  • դեղամիջոցների հաճախակի օգտագործում, որոնք կարող են վնասել երիկամները:

Հոդվածը տեղադրվել է՝ 12-03-2023 վերանայվել է՝ 12-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով