Գրադարան
ՔԵՀ. բարդություններ

1 րոպե
Քրոնիկ երիկամային հիվանդությունը (ՔԵՀ) կարող է ազդել ձեր օրգանիզմի գրեթե բոլոր շրջանների վրա:
Հնարավոր բարդությունները ներառում են՝
- հեղուկի կուտակում, որը կարող է հանգեցնել ձեր ձեռքերի և ոտքերի այտուցի, բարձր արյան ճնշման կամ թոքերում հեղուկի կուտակման (թոքերի այտուց)
- արյան մեջ կալիումի մակարդակի հանկարծակի բարձրացում (հիպերկալեմիա), որը կարող է խաթարել ձեր սրտի աշխատանքը և վտանգավոր լինել կյանքի համար
- անեմիա (սակավարյունություն)
- սրտային հիվանդություն
- ոսկորների փխրունացում և կոտրվածքների ռիսկի բարձրացում
- սեռական ցանկության (լիբիդոյի) նվազում, էրեկտիլ դիսֆունկցիա կամ պտղաբերության նվազում
- կենտրոնական նյարդային համակարգի վնաս, որը կարող է առաջացնել կենտրոնանալու դժվարություն, անձնային փոփոխություններ կամ ցնցումներ
- թուլացած իմունային պատասխան, ինչը ձեզ ավելի խոցելի է դարձնում վարակի նկատմամբ
- պերիկարդիտ՝ ձեր սիրտը պատող պարկաձեւ թաղանթի բորբոքում
- հղիության բարդություններ, որոնք վտանգ են ներկայացնում մոր և զարգացող պտղի համար
- ձեր երիկամների անդառնալի վնաս՝ երիկամային հիվանդության վերջնական փուլ, որը ապրելու համար ի վերջո պահանջում է դիալիզ կամ երիկամի փոխպատվաստում:
Հոդվածը տեղադրվել է՝ 12-03-2023 վերանայվել է՝ 12-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: