Գրադարան

ՔԵՀ. կանխարգելում

ՔԵՀ. կանխարգելում

Time Read 1 րոպե

Երիկամային հիվանդության զարգացման ռիսկը նվազեցնելու համար հետևեք այս խորհուրդներին:

  • Հետևեք դեղատոմս չպահանջող դեղերի հրահանգներին. սովորական ցավազրկողներ օգտագործելիս, ինչպիսիք են Ասպիրինը, Իբուպրոֆենը (Ադվիլ, Մոտրին IB և այլն) և Ացետամինոֆենը (Պարացետամոլ, Թայլենոլ և այլն), հետևեք դեղատուփի հրահանգներին: Մեծ քանակով ցավազրկողների երկար ժամանակ օգտագործելը կարող է հանգեցնել երիկամների վնասման:
  • Պահպանեք առողջ քաշը. եթե ​​ունեք առողջ մարմնի քաշ, պահպանեք այն՝ շաբաթվա մեծ մասը ֆիզիկապես ակտիվ լինելով: Եթե ձեզ անհրաժեշտ է նիհարել, խոսեք ձեր բժշկի հետ առողջ նիհարելու մոտեցումների մասին:
  • Մի՛ ծխեք. ծխախոտ ծխելը կարող է վնասել ձեր երիկամները և վատթարացնել երիկամների առկա վնասը: Եթե ​​ծխող եք, խոսեք ձեր բժշկի հետ ծխելը թողնելու մոտեցումների մասին: Աջակցող խմբերը, խորհրդատվությունը և դեղամիջոցները կարող են օգնել ձեզ ծխախոտից ձերբազատվելու ոչ դյուրին որոշմանը:
  • Վերահսկեք ձեր առողջական վիճակը ձեր բժշկի օգնությամբ. եթե ​​ունեք հիվանդություններ կամ վիճակներ, որոնք մեծացնում են երիկամային հիվանդության ռիսկը, աշխատեք ձեր բժշկի հետ՝ դրանք վերահսկելու համար: Հարցրեք ձեր բժշկին երիկամների վնասման նշաններ փնտրելու համար թեստերի մասին:

Հոդվածը տեղադրվել է՝ 12-03-2023 վերանայվել է՝ 03-04-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով