Գրադարան
ՔԵՀ. ախտանիշներ

1 րոպե
Քրոնիկ երիկամային հիվանդության (ՔԵՀ) գանգատներն ու ախտանիշները զարգանում են աստիճանաբար՝ երկար ժամանակի ընթացքում, եթե երիկամների վնասումը դանդաղ է առաջանում:
Երիկամների գործունեության խափանումը կարող է առաջացնել հեղուկի կամ օրգանիզմի թափոնային նյութերի կուտակում կամ էլեկտրոլիտների հետ կապված խնդիրներ: Կախված նրանից, թե որքան ծանր է այն, երիկամների գործունեության կորուստը կարող է առաջացնել՝
- սրտխառնոց
- փսխում
- ախորժակի կորուստ
- հոգնածություն և թուլություն
- քնի հետ կապված խնդիրներ
- ավելի քիչ կամ ավելի շատ միզելը (օլիգուրիա կամ պոլիուրիա)
- մտքի սրության նվազում
- մկանային ցավեր
- ոտնաթաթերի և կոճերի այտուցվածություն
- չոր, քոր առաջացնող մաշկ
- բարձր արյան ճնշում (հիպերտենզիա), որը դժվար է վերահսկել
- շնչարգելություն և հևոց, եթե թոքերում հեղուկ է կուտակվում
- կրծքավանդակի ցավ, եթե հեղուկը կուտակվում է սրտի պատող թաղանթի շուրջը:
Երիկամային հիվանդության գանգատներն ու ախտանիշները հաճախ առանձնահատուկ չեն: Սա նշանակում է, որ դրանք կարող են առաջանալ նաև այլ հիվանդությունների ժամանակ: Ձեր երիկամներն ի վիճակի են լրացնել կորցրած գործառույթը, ուստի ձեզ մոտ կարող են գանգատներ և ախտանիշներ չզարգանալ՝ քանի դեռ չի առաջացել երիկամի անդառնալի վնաս:
Ե՞րբ դիմել բժշկին
Նշանակվեք ձեր բժշկի մոտ արտահերթ այց, եթե ունեք երիկամային հիվանդության գանգատներ կամ ախտանիշներ: Վաղ հայտնաբերումը կարող է օգնել երիկամային հիվանդության՝ երիկամային անբավարարության զարգանալու կանխարգելմանը:
Եթե ունեք որևէ առողջական խնդիր, որը մեծացնում է երիկամային հիվանդության ռիսկը, ձեր բժիշկը կարող է վերահսկել ձեր արյան ճնշումը և երիկամների գործունեությունը մեզի և արյան թեստերի միջոցով: Հարցրեք ձեր բժշկին, արդյոք այս թեստերն անհրաժեշտ են ձեզ համար:
Հոդվածը տեղադրվել է՝ 12-03-2023 վերանայվել է՝ 12-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: