Գրադարան

Լյարդի ցիռոզ. պատճառներ

Լյարդի ցիռոզ. պատճառներ

Time Read 1 րոպե

Հիվանդությունների և վիճակների լայն շրջանակ կարող է վնասել լյարդը և հանգեցնել ցիռոզի:

Որոշ պատճառներ ներառում են՝

  • ալկոհոլի երկարաժամկետ չարաշահում
  • ընթացիկ վիրուսային հեպատիտներ (հեպատիտ B, C և D)
  • ոչ ալկոհոլային ճարպային լյարդային հիվանդություն՝ վիճակ, երբ ճարպը կուտակվում է լյարդում
  • հեմոքրոմատոզ՝ վիճակ, որն առաջացնում է օրգանիզմում երկաթի կուտակում
  • աուտոիմուն հեպատիտ՝ լյարդային հիվանդություն, որն առաջանում է իմունային համակարգի խանգարման պատճառով
  • լեղուղիների քայքայում (դեստրուկցիա)՝ առաջացած առաջնային լեղային խոլանգիտի պատճառով
  • լեղուղիների կարծրացում և սպիացում՝ առաջացած առաջնային սկլերոզացնող խոլանգիտի պատճառով
  • Վիլսոնի հիվանդություն՝ վիճակ, որի դեպքում պղինձը կուտակվում է լյարդում
  • կիստոզ ֆիբրոզ (մուկովիսցեդոզ)
  • ալֆա-1 անտիտրիպսինի անբավարարություն
  • վատ ձևավորված լեղուղիներ՝ վիճակ, որը հայտնի է որպես լեղուղիների ատրեզիա
  • շաքարի նյութափոխանակության ժառանգական խանգարումներ, ինչպիսիք են գալակտոզեմիան կամ գլիկոգենի պահուստավորման հիվանդությունը
  • Ալագիլի համախտանիշ՝ մարսողության գենետիկ խանգարում
  • վարակներ, ինչպիսիք են սիֆիլիսը կամ բրուցելոզը
  • դեղամիջոցներ, ներառյալ Մետոտրեքսատը կամ Իզոնիազիդը:

Ռիսկի գործոններ

  • Չափից շատ ալկոհոլ խմելը. ալկոհոլի չափից ավելի օգտագործումը ցիռոզի ռիսկի գործոն է:
  • Ավելորդ քաշ. գեր լինելը մեծացնում է այնպիսի վիճակների ռիսկը, որոնք կարող են հանգեցնել ցիռոզի, ինչպիսիք են ոչ ալկոհոլային ճարպային լյարդի հիվանդությունը և ոչ ալկոհոլային ստեատոհեպատիտը:
  • Վիրուսային հեպատիտ ունենալը. քրոնիկ հեպատիտով ոչ բոլորի մոտ է զարգանում ցիռոզ, սակայն այն աշխարհում լյարդային հիվանդության առաջատար պատճառներից մեկն է:

Հոդվածը տեղադրվել է՝ 19-05-2021 վերանայվել է՝ 18-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով