Skip to content
Լյարդի ցիռոզ. ախտանիշներ
19-05-2021
1 րոպե

Ցիռոզը հաճախ որևէ գանգատ կամ ախտանիշ չունի, քանի դեռ լյարդի վնասումը չի մեծ չէ:
Այնուամենայնիվ, ցիռոզի նշաններն աստիճանաբար ի հայտ են գալիս լյարդի գործունեության խանգարմանը զուգընթաց։
Դրանք կարող են ներառել՝
- ընդհանուր թուլություն և հոգնածության զգացում
- հեշտ արյունահոսում և արյունազեղումներ, որը կոչվում է հեմոռագիկ համախտանիշ և առաջանում է լյարդում արյան մակարդելիության գործոնների արտադրության ընկճման և թրոմբոցիտների քանակի նվազման պատճառով
- ախորժակի անկում, ընդհուպ մինչև լրիվ բացակայություն (անոռեքսիա)
- սրտխառնոց
- ոտքերի, ոտնաթաթերի կամ սրունք-թաթային հոդերի այտուցվածություն
- քաշի կորուստ, նիհարում և հյուծում (մկանների ատրոֆիա)
- քոր
- դեղնուկ՝ մաշկի և աչքերի սպիտակենու դեղին երանգավորում (բիլիռուբինի նյութափոխանակության խանգարման հետևանքով)
- որովայնի խոռոչում հեղուկի կուտակում (ասցիտ)
- մաշկի վրա անոթացանցի տեսանելիություն («անոթային աստղիկներ»)
- ձեռքերի ափերի կարմրություն (ափերի էրիթեմա կամ «լյարդային ափեր») և կարմիր «լաքապատ» լեզու
- կանանց մոտ՝ դաշտանի բացակայություն կամ բաց թողում, որը կապված չէ դաշտանադադարի հետ
- տղամարդկանց մոտ՝ սեռական ցանկության կորուստ, կրծքագեղձերի մեծացում (գինեկոմաստիա) կամ ամորձիների ատրոֆիա
- շփոթվածություն, քնկոտություն և խոսքի աղավաղում (լյարդային էնցեֆալոպաթիա):
Ե՞րբ դիմել բժշկին
Այցելեք բժշկին, եթե ունեք վերոնշյալ ախտանիշներից մեկնումեկը:
Հոդվածը վերանայվել է՝ 19-05-2021