Գրադարան
Լյարդի ցիռոզ

1 րոպե
Ցիռոզընորմալ լյարդային նորմալ հյուսվածքի փոխարինումն է սպիականով՝ ֆիբրոզով։
Այս ծանր վիճակը կարող է առաջանալ լյարդային հիվանդության և վիճակների բազմաթիվ ձևերով, ինչպիսիք են հեպատիտը կամ քրոնիկ ալկոհոլիզմը:
Ամեն անգամ, երբ ձեր լյարդը վնասվում է, լինի դա ալկոհոլի չափից ավելի օգտագործմամբ կամ այլ պատճառներով, ինչպիսին է վարակը, այն փորձում է վերականգնել ինքն իրեն: Այս գործընթացի ժամանակ ձևավորվում է սպիական հյուսվածք։ Երբ ցիռոզը հարաճուն զարգանում է, ավելի ու ավելի շատ սպիական հյուսվածք է ձևավորվում, ինչը դժվարացնում է լյարդի գործունեությունը: Տարածուն ցիռոզը վտանգավոր է կյանքի համար:
Ցիրոզից առաջացած լյարդի վնասումը, որպես կանոն, չի կարող ետ զարգանալ: Սակայն, եթե լյարդի ցիռոզը վաղ ախտորոշվի, և դրա հիմքում ընկած պատճառը բուժվի, հետագա վնասը կարող է սահմանափակվել: Խիստ հազվադեպ ցիռոզը կարող է ետ զարգանալ:
Հոդվածը տեղադրվել է՝ 06-05-2018 վերանայվել է՝ 26-06-2023 | Հիմնական աղբյուր՝ Evidence-Based Overviews
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: