Skip to main content

Լյարդի ցիռոզով մարդիկ սովորաբար հիվանդության վաղ փուլերում ախտանիշներ չեն նշում:

Հաճախ ցիռոզն առաջին անգամ հայտնաբերվում է կանխարգելիչ արյան թեստով կամ կանոնավոր բժշկական ստուգման ժամանակ: Ախտորոշումը հաստատելու համար բժիշկը նշանակում է լաբորատոր և պատկերային հետազոտություններ:

Հետազոտություններ

Բժիշկը կարող է առաջարկել լյարդային խնդրի հայտնաբերման մեկ կամ մի քանի հետազոտություն։

  • Լաբորատոր թեստեր. արյան թեստերը կարող են ստուգել լյարդային գործունեության խանգարման նշանները, օրինակ՝ բիլիռուբինի մակարդակի, ինչպես նաև լյարդի վնասման մասին վկայող որոշ ֆերմենտների ակտիվության բարձրացում: Երիկամային գործունեությունը գնահատելու համար բժիշկը կարող է նշանակել կրեատինինի թեստ: Բժիշկը նաև կարող է խորհուրդ տալ, որ անցնեք հեպատիտ երկ սքրինինգային կամ արյան մակարդման գործոնների թեստեր: Արյան թեստերի արդյունքները սովորաբար թույլ են տալիս ախտորոշել ցիռոզի պատճառը, ինչպես նաև լյարդի գործունեության խանգարման աստիճանը:
  • Պատկերային հետազոտություններ. բժիշկը կարող է առաջարկել մագնիսա-ռեզոնանսային էլաստոգրաֆիա, որը լյարդի պնդացումը հայտնաբերող անվտանգ և ոչ ինվազիվ հետազոտություն է: Այլ պատկերային հետազոտություններից կարող են օգտակար լինել մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ), համակարգչային տոմոգրաֆիան (ԿՏ) կամ գերձայնային հետազոտությունը (սոնոգրաֆիա):
  • Բիոպսիա. լյարդային հյուսվածքի բիոպսիայի և կենսանմուշի հյուսվածաբանական հետազոտության նշանակությունը ոչ այնքան ցիռոզի ախտորոշումն է, որքան լյարդի ախտահարման պատճառը, տարածումը և ծանրության աստիճանը գնահատելը:

Ցիռոզի դեպքում բժիշկը հավանաբար կնշանակի կանոնավոր ախտորոշիչ թեստեր, որ վերահսկի հիվանդության զարգացման կամ բարդությունների ախտանիշները (օրինակ՝ կերակրափողային վարիկոզներ և լյարդի քաղցկեղ):

Հոդվածը հրապարակվել է՝ 19-05-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024