Ընդհանուր և լյարդի առողջության պահպանմանն ուղղված քայլերը կարող են կրճատել ցիռոզի ռիսկը կամ դանդաղեցնել հիվանդության հարաճուն զարգացումը:
- Եթե ունեք ցիռոզ, մի՛ օգտագործեք ալկոհոլ. եթե ունեք լյարդային հիվանդություն, պետք է կտրականապես հրաժարվել ալկոհոլի նույնիսկ փոքր քանակների օգտագործումից:
- Անցե՛ք առողջ սննդակարգի. ընտրեք բուսական ծագման սննդակարգ՝ շեշտը դնելով մրգերի և բանջարեղենների վրա: Ընտրեք ամբողջահատիկ ցորենից պատրաստված մթերքներ և որպես սպիտակուցի աղբյուր նախապատվությունը տվեք անճարպ («նիհարեցնող») մթերքներին: Կրճատեք ճարպոտ և տապակած մթերքների քանակը:
- Պահպանե՛ք առողջ քաշ. մարմնի ավելցուկային ճարպը կարող է վնասել լյարդը: Եթե գեր եք, զրուցեք բժշկի հետ և միասին մշակեք քաշի նվազեցման ծրագիր: Հետևեք ձեր կազմած նիհարեցման ծրագրին:
- Կրճատե՛ք հեպատիտի ռիսկը. ասեղների համատեղ օգտագործումը և չպաշտպանված սեռական շփումները կարող են բարձրացնել հեպատիտ B-ով և հեպատիտ C-ով վարակվելու ռիսկը: Հարցրեք բժշկին հեպատիտների դեմ պատվաստման մասին:
Եթե անհանգստացած եք լյարդի ցիռոզի ռիսկով, զրուցեք բժշկի հետ, թե ինչպես կարող եք նվազեցնել ձեր ռիսկերը:
Հոդվածը հրապարակվել է՝ 19-05-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024