Երեխաների մոտ փորկապությունը կարող է առաջացնել անհարմարություն, սակայն այն սովորաբար լուրջ բնույթ չունի:
Այնուամենայնիվ, երբ փորկապությունը դառնում է քրոնիկ, կարող են զարգանալ որոշ բարդություններ, այդ թվում՝
- հետանցքը շրջապատող մաշկի ցավոտ պատռվածքներ (հետանցքային ճաքեր)
- ուղիղաղիքային արտանկում (ռեկտալ պրոլապս), երբ ուղիղ աղիքը դուրս է գալիս հետանցքից
- կղման զսպում, պահում կամ հետաձգում
- ցավի և վախի պատճառով կղումներից խուսափում, ինչը հանգեցնում է հաստ և ուղիղ աղիքում կղանքի կուտակման և արտահոսման (անկղապահություն կամ էնկոպրեզ):
Հոդվածը հրապարակվել է՝ 09-03-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024