Երեխաների մոտ փորկապության առաջացումը կարող են կանխարգելել հետևյալ միջոցները:
- Ձեր երեխային առաջարկեք բջջանքով հարուստ մթերքներ․ բջջանքով (բջջանյութով) հարուստ սննդակարգը կարող է օգնել ձեր երեխայի օրգանիզմին, որ ձևավորի փափուկ, ծավալուն կղանք: Ձեր երեխային առաջարկեք ավելի շատ բջջանք պարունակող մթերքներ, ինչպիսիք են մրգերը, բանջարեղենը, լոբիները և ամբողջահատիկ ձավարեղենն ու հացը: Եթե ձեր երեխան սովոր չէ բջջանյութով հարուստ սննդակարգին, սկսեք օրական ընդամենը մի քանի գրամ բջջանք ավելացնելով, որ կանխեք աղիքային գազերը և փքվածությունը: Սննդային բջջանքի առաջարկվող չափը ձեր երեխայի սննդի յուրաքանչյուր 1000 կալորիայի դիմաց 14 գրամ է: Ավելի մանկահասակ երեխաների համար դա նշանակում է օրական մոտ 20 գրամ սննդային բջջանքի ընդունում: Դեռահաս աղջիկների և երիտասարդ կանանց համար այն օրական 29 գրամ է, իսկ դեռահաս տղաների և երիտասարդ տղամարդկանց համար՝ օրական 38 գրամ:
- Խրախուսեք ձեր երեխային խմել շատ հեղուկներ․ ջուրը հաճախ լավագույն ընտրությունն է:
- Նպաստեք ձեր երեխայի ֆիզիկական ակտիվությանը․ կանոնավոր ֆիզիկական ակտիվությունն օգնում է աղիների նորմալ գործունեության խթանմանը:
- Հիշեցրեք ձեր երեխային, որ ուշադրություն դարձնի կղելու բնական պահանջին. որոշ երեխաներ այնքան են տարվում խաղերով, որ անտեսում են աղիքները դատարկելու կարիքը: Եթե նման ուշացումները հաճախ են լինում, կարող են նպաստել փորկապության առաջացմանը: Սովորեցրեք երեխային աղիների դատարկման ճիշտ ռեժիմ և սովորույթներ, օրինակ՝ ցանկություն առաջանալու դեպքում կղելը հարկադրաբար չզսպելը: Նույն կերպ, առաջարկեք նրան, որ սնունդ ընդունելուց հետո ուշադրություն դարձնի զուգարանից օգտվելու բնական պահանջին:
- Եղեք աջակցող. խրախուսեք ձեր երեխայի ջանքերը, ոչ թե արդյունքները: Հասկացեք զուգարանից խուսափելու նրա խնդիրները և մտահոգությունները: Փորձեք փոքրիկ պարգևատրումներ տալ նրա կղազատման փորձի համար, օրինակ՝ կպչուն պիտակներ կամ հատուկ գրքեր կամ խաղալիքներ՝ պահված միայն զուգարանից օգտվելուց հետո (կամ, հնարավոր է, ընթացքում): Եվ մի պատժեք երեխային, ով կեղտոտել է իր ներքնազգեստը:
- Վերանայեք դեղորայքը. եթե ձեր երեխան դեղեր է ընդունում, որն առաջացնում է փորկապություն, հարցրեք նրա բժշկին այլ տարբերակների մասին:
- Սև սալորի հյութ. փորձեք ավելի մեծ տարիքի երեխային տալ բնական լուծողականներ, օրինակ՝ սև սալորի հյութ (чернослив): Սև սալորահյութն ավելի «համով» ու հաճելի դարձնելու համար փորձեք այն խառնել մեկ այլ հյութի հետ կամ սառեցրեք՝ վերածելով սառցե խորանարդիկների։
Հոդվածը հրապարակվել է՝ 09-03-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024