Գրադարան

Կոնտակտային դերմատիտ. ախտանիշներ

Կոնտակտային դերմատիտ. ախտանիշներ

Time Read 2 րոպե

Կոնտակտային մաշկաբորբը հայտնվում է մաշկի վրա, որն անմիջականորեն ենթարկվել է ռեակցիա առաջացնող նյութին:

Օրինակ, ցանը կարող է հայտնվել ոտքի երկայնքով, որը քերծվել է թունավոր բաղեղից: Ցանը կարող է զարգանալ ազդեցությունից հետո մի քանի րոպեից մինչև մի քանի ժամվա ընթացքում և կարող է տևել 2-ից 4 շաբաթ:

Կոնտակտային դերմատիտի գանգատներն ու ախտանիշները շատ տարբեր են և կարող են ներառել հետևյալը՝

  • քոր առաջացնող ցան
  • կաշվենման բծեր, որոնք սովորականից ավելի մուգ են (հիպերպիգմենտացված), և սովորաբար հանդիպում են շագանակագույն կամ սև մաշկի վրա
  • չոր, ճաքճքված և թեփուկավորված մաշկ, սովորաբար՝ սպիտակ մաշկի վրա
  • հանգուկցիկներ և բշտիկներ, երբեմն՝ թաց («լացող») և կեղևավորմամբ
  • այտուց, այրոցի զգացողություն կամ ցավոտություն:

Ե՞րբ դիմել բժշկին

Այցելեք ձեր բժշկին, եթե՝

  • ցանն այնքան ուժեղ քոր առաջացնող է, որ չեք կարող քնել կամ շարունակել ձեր օրը
  • ցանը ծանր աստիճանի կամ տարածված է
  • դուք անհանգստանում եք, թե ինչպիսի տեսք ունի ձեր ցանը
  • ցանը երեք շաբաթվա ընթացքում չի լավանում
  • ցանը տարածվել է աչքերի, բերանի, դեմքի կամ սեռական օրգանների վրա:

Անհապաղ դիմեք բժշկական օգնության հետևյալ իրավիճակներում՝

  • դուք կարծում եք, որ ձեր մաշկը վարակված է, օրինակ, ունեք ջերմություն և բշտիկներից թարախի արտահոսք
  • ունեք սուր ալերգիկ ռեակցիայի ախտանիշներ, օրինակ՝ խիստ տարածուն ցանավորում, շնչարգելություն ու հևոց, ինքնազգացողության կտրուկ վատթարացում և գիտակցությունը կորցնելու զգացում:

Հոդվածը տեղադրվել է՝ 03-03-2023 վերանայվել է՝ 04-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով