Skip to content
Կոնտակտային դերմատիտ (մաշկաբորբ)
Մաշկի բորբոքումը սովորաբար սահամանվում է որպես «էկզեմա» կամ «դերմատիտ»:
Կոնտակտային դերմատիտը զարգանում է, երբ ձեր մաշկը շփվում է արտաքին այնպիսի գործոնի հետ, որն առաջացնում է մաշկի գրգռում և բորբոքում (այլ կերպ կոչվում է բորբոքային ռեակցիա):
Կոնտակտային դերմատիտի տեսակները
Տարբերում են կոնտակտային (շփման) դերմատիտի երկու հիմնական տեսակներ:
- Ալերգիկ կոնտակտային դերմատիտը զարգանում է, երբ ձեր մաշկը շփվում է ալերգիա առաջացնող գործոնի՝ ալերգենի հետ և վերջինս առաջացնում է մաշկի բորբոքում ամեն անգամ, երբ տեղի է ունենում նման շփումը: Ալերգիկ կոնտակտային դերմատիտի հաճախ հանդիպող պատճառներից են՝ նիկել, բույսեր, քիմիական նյութեր, քսուքներ և յուղեր:
- Իրիտանտային (գրգռող) կոնտակտային դերմատիտը զարգանում է, երբ ձեր մաշկը շփվում է գրգռիչ ազդեցությամբ գործոնի հետ, որն էլ առաջացնում է մաշկաբորբ: Նման վիճակն առաջանում է, երբ ձեր մաշկը երկար ժամանակի ընթացքում ենթարկվում է գրգռիչ ազդեցության:
Կոնտակտային դերմատիտի նշանները
Կոնտակտային դերմատիտի երկու տեսակների դեպքում էլ ձեր մաշկը կարող է դառնալ՝
- ճաքճքած
- կարմրած
- բշտիկներով պատված
- հաստացած (կոպտացած)
- չոր
- թեփոտվող:
Այս նշանները կարող են արդյունավետ կերպով բուժվել՝ հետևելով ձեր բժշկի խորհուրդներին և նշանակումներին:
Հոդվածը վերանայվել է՝ 02-02-2021