Գրադարան
Կոնտակտային դերմատիտ. բուժում

1 րոպե
Եթե տնային խնամքի քայլերը չեն թեթևացնում ձեր գանգատներն ու ախտանիշները, ձեր բժիշկը կարող է նշանակել դեղեր:
Օրինակները ներառում են հետևյալը:
- Ստերոիդային նրբաքսուքներ (կրեմներ) կամ քսուքներ. դրանք կիրառվում են մաշկի վրա, որ հանգստացնեն ցանը: Դուք կարող եք օգտագործել տեղային ազդեցության ստերոիդներ, ինչպիսիք են 0,05% Կլոբետազոլ կամ 0,1% Տրիամցինոլոն: Հարցրեք ձեր բժշկին, թե օրական քանի անգամ է պետք այս նրբաքսուքները կամ քսուքները կիրառել և քանի շաբաթ տևողությամբ:
- Դեղահաբեր. ծանր դեպքերում ձեր բժիշկը կարող է նշանակել բերանային ընդունման (օրալ) հաբեր, որոնք կարող են օգնել ախտահարված մաշկի այտուցը նվազեցնելուն, քորը հանգստացնելուն կամ բակտերիալ վարակը բուժելուն:
Հոդվածը տեղադրվել է՝ 03-03-2023 վերանայվել է՝ 04-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: