Ձեր բժիշկը կարող է ախտորոշել կոնտակտային դերմատիտը՝ խոսելով ձեզ հետ ձեր գանգատների և ախտանիշների մասին:
Ձեզ կարող է հարցեր տրվել, որոնք կօգնեն գտնելու ձեր վիճակի պատճառը և կհուշեն հնարավոր հրահրող նյութի (տրիգերի) մասին: Եվ, իհարկե, բժիշկը կզզնի ձեր մաշկը՝ ցանը և այլ մաշկային ախտանիշները գնահատելու համար:
Ձեր բժիշկը կարող է առաջարկել մաշկային ալերգիկ թեստ՝ հայտնաբերելու ձեր ցանի հնարավոր պատճառներից ալերգենները: Մաշկային ռեակցիաների առկայությունը ստուգելուց հետո բժիշկը կորոշի, թե արդյոք անհրաժեշտ են այլ հետազոտություններ:
Այս թեստը կարող է օգտակար լինել, եթե ձեր մաշկաբորբի պատճառն ակնհայտ չէ կամ եթե ձեր ցանը հաճախ կրկնվում է: Սակայն, որևէ ալերգենի նկատմամբ կարմրությունը, որը ցույց է տալիս մաշկային ռեակցիան, կարող է դժվար լինել հայտնաբերել շագանակագույն կամ սև մաշկի վրա, որը կարող է դառնալ չախտորոշված դեպքի պատճառ:
Հոդվածը հրապարակվել է՝ 03-03-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024