COVID-19 առաջացնող այս վիրուսը հեշտությամբ տարածվում է մարդկանց շրջանում:
Վիրուսը վարակված մարդուց առողջին փոխանցվում է հետևյալ երեք ուղիներից մեկնումեկով:
Օդակաթիլային ճանապարհ. ներկա տվյալները վկայում են, որ վարակված մարդուց առողջին վիրուսը գլխավորապես փոխանցվում է անմիջական շփման գոտում լինելիս՝ մինչև 2 մետր տարածության վրա սերտ շփման ժամանակ: Այս դեպքում վիրուսը տարածվում է շնչառական կաթիլներով, որոնք առաջանում են երբ այս վարակված մարդը հազում է, փռշտում, արտաշնչում, երգում կամ խոսում: Վարակված կաթիլները կարող են կիպ հարևանությամբ գտնվող առողջ մարդու կողմից ներշնչվել կամ հայտնվել նրա բերանում, քթում կամ աչքերում:
Վարակված մակերեսներ. վարակված կաթիլները չափազանց ծանր են օդում մնալու համար, այդ պատճառով դրանք արագ ընկնում են գետնի կամ տարբեր մակերեսների վրա: Նման իրավիճակում վարակը տարածվում է, երբ որևէ մեկը հպվում է վիրուսով վարակված մակերեսներին կամ առարկաներին, որից հետո հպվում իր բերանին, քթին կամ աչքերին, թեև համարվում է, որ սա վիրուսի տարածման հիմնական ուղին չէ:
Օդածին ճանապարհ. որոշ իրավիճակներում COVID-19 վիրուսը կարող է տարածվել օդում մի քանի րոպեից մինչև ժամերի ընթացքում «կախված» վարակված մանրագույն կաթիլներով կամ աերոզոլներով (կոչվում է «օդածին» տարածում): Նման դեպքերում դուք կարող եք վարակվել վիրուս պարունակող այդ կաթիլները կամ աերոզոլները ներս շնչելու միջոցով:
Ռիսկի գործոններ
COVID-19- ռիսկի գործոններից են՝
COVID-19-ով ինչ-որ մեկի հետ սերտ շփում (մինչև 2 մետր)
COVID-19-ով վարակված անձը հազացել կամ փռշտացել է ձեզ վրա:
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։