COVID-19. ինքնօգնություն
31-03-2021
1 րոպե

Նոր կորոնավիրուսային վարակի համաճարակի ընթացքում վախի զգացումը և անհանգստությունը տարածված երևույթներ են:
Դուք ևս կարող եք խիստ մտահոգվել այն մտքից, որ դուք կամ ձեր հարազատներից կամ մտերիմներից մեկնումեկը կարող են վարակվել COVID-19-ով: Նույն կերպ, դուք կարող եք անհանգստանալ, թե, վարակվելու դեպքում ինչպե՞ս է կազմակերպվելու ձեր բուժումն ու խնամքը կամ ինչպե՞ս եք դուք խնամելու վարակված ընտանիքի անդամին:
Այսպիսի ժամանակաշրջանում, երբ լրահոսը ողողված է COVID-19-ի համաճարակի վերաբերյալ «սարսափազդու» թվերով, պետք է հոգ տանել ձեր մասին և կառավարել հուզական լարվածությունը (սթրես): Ահա որոշ օգտակար խորհուրդներ՝
- սնվեք բավարար չափով և ընտրեք «առողջ» սննդամթերքներ
- ստացեք բավարար քուն (քնի խանգարումը բերում է իմունային համակարգի թուլացման)
- եղեք բավարար ֆիզիկապես ակտիվ և տանը զբաղվեք յոգայով կամ շարունակեք դրսում զբոսնելուց կամ արագ քայլքից
- փորձեք «թուլացնող» հնարքներ, օրինակ՝ խոր շնչառություն, մեդիտացիա և այլն
- մի կտրվեք ընկերներից և «կենդանի» շփման սահմանափակումները լրացրեք տեսազանգերով
- զբաղվեք ձեզ հաճույք պատճառող գործերով, օրինակ՝ ընթերցանություն կամ տրամադրությունը բարձրացնող ֆիլմերի դիտում:
Եթե վարակվել եք COVID-19-ով, առանձնահատուկ կարևոր է, որ
- բավարար հանգստանաք
- հեղուկներից չկտրվեք
- անհապաղ տեղեկացնեք բժշկին, եթե ձեր ախտանիշները ծանրացել են:
COVID-19-ով հիվանդանալը կամ այս վարակով որևէ մեկին խնամելը կարող է բերել լրացուցիչ սթրեսի և անհանգստությոն: Եթե զգում եք, որ նման սթրեսը սկսել է խանգարել ձեր առօրյա գործերին, կապ հաստատեք բժշկի հետ: Որոշ դեպքերում կարող է առաջանալ հոգեբանական խորհրդատվության կամ օժանդակություն կարիք:
Հոդվածը վերանայվել է՝ 31-03-2021