COVID-19. ախտանիշներ
14-03-2021
3 րոպե

Կորոնավիրուսային հիվանդության գանգատները և ախտանիշները կարող են զարգանալ «նոր կորոնավիրուսի» ազդեցությանը ենթարկվելուց 2-ից մինչև 14 օր հետո:
Վարակվելուց հետո մինչև ախտանիշների ի հայտ գալու ժամանակաշրջանը կոչվում է «գաղտնի» կամ ինկուբացիոն շրջան:
COVID-19-ի տարածված ախտանիշներից են՝
COVID-19-ի վաղ գանգատներից կարող է նշվել նաև համի կամ հոտի զգացողությունների կորուստը:
COVID-19-ի այլ նշաններից են՝
- շնչառական խնդիրներ, օրինակ՝ օդի պակասի զգացում և հևոց
- մկանացավեր (մարմնի ջարդվածության զգացում)
- դող և սարսուռ
- ըմպանացավ (կոկորդի ցավ)
- քթահոսություն (ռինոռեա)
- գլխացավ
- կրծքավանդակային ցավեր
- կարմրած աչքեր (կոնյուկտիվիտ)
- սրտխառնոց
- փսխում
- փորլուծություն
- ցանավորում կամ ձեռքի կամ ոտքի մատների մաշկի գունատություն:
Սա ամբողջական ցանկը չէ:
Երեխաների մոտ COVID-19-ը սովորաբար ընթանում է թեթև և զարգանում են չափահասների ախտանիշներին նմանվող գանգատներ:
COVID-19-ի ախտանիշները կարող են լինել՝ սկսած խիստ թեթևից մինչև ծանր: Որոշ մարդկանց մոտ կարող է գրանցվել միայն մի քանի ախտանիշներ, այլ մարդկանց մոտ վարակը կարող է ընթանալ անախտանիշ: Հակառակ դրան, փոքրաթիվ մարդկանց մոտ կարող է ախտանիշները սկսվելուց մեկ շաբաթվա ընթացքում զարգանա կլինիկական վիճակի վատթարացում, օրինակ, ի հայտ գա դժվարաշնչություն և զարգանա թոքաբորբ (պնևմոնիա):
Մեծ տարիքով մարդկանց մոտ բարձրանում է COVID-19-ից ծանր հիվանդության զարգացման ռիսկը, որն աճում է տարիքին զուգահեռ: Ուղեկցող հիվանդություններով մարդիկ նույնպես ենթարկվում են COVID-19-ի ծանր ընթացքի ռիսկին: Այդ հիվանդություններից և առողջական խնդիրներից են՝
- ծանր սրտային հիվանդություններ, օրինակ՝ սրտային անբավարարություն, սրտի իշեմիկ հիվանդություն (սրտի պսակային հիվանդություն) կամ կարդիոմիոպաթիա
- քաղցկեղ
- թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (ԹՔՕՀ)
- 2-րդ տիպի դիաբետ (շաքարախտ)
- գիրություն կամ ծանր ճարպակալում
- ծխախոտի օգտագործում
- քրոնիկ երիկամային հիվանդություն
- մանգաղաբջջային հիվանդություն
- պինդ օրգանների փոխպատվաստումից հետո թուլացած իմունային համակարգ
- հղիություն:
COVID-19-ի ծանր ընթացքի ռիսկը բարձրացնող հիվանդություններից են նաև՝
- ասթմա
- լյարդային հիվանդություն
- ավելցուկային քաշ
- քրոնիկ թոքային հիվանդություններ, օրինակ՝ մուկովիսցեդոզ կամ թոքային ֆիբրոզ
- գլխուղեղի կամ նյարդային համակարգի հիվանդություններ
- կարմիր ոսկրածուծի փոխպատվաստումից հետո, ՄԻԱՎ-ի կամ որոշ դեղերի ընդունմամբ պատճառված իմունային համակարգի թուլացում
- 1-ին տիպի դիաբետ
- բարձր արյան ճնշում (զարկերակային գերճնշում կամ հիպերտենզիա):
Սա ամբողջական ցանկը չէ: Այլ ուղեկցող առողջական խնդիրները ևս կարող են բարձրացնել ծանր COVID-19-ի ռիսկը:
Ե՞րբ դիմել բժշկին
Եթե ունեք COVID-19-ի գանգատներ կամ շփվել եք այս վարակով ախտորոշված ինչ-որ մեկի հետ, տեղեկացրեք այդ մասին ձեր բժիշկին: Ներկայացրեք նրան ձեր գանգատները՝ մինչև այցելելը:
Եթե COVID-19-ը ձեզ մոտ առաջացրել է անհետաձգելի բուժօգնություն պահանջող գանգատներ կամ նշաններ, անհապաղ զանգեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն: Անհետաձգելի բուժօգնություն պահանջող նշաններից են՝
- շնչարգելություն և հևոց
- կայուն կրծքավանդակային ցավեր կամ սրտի շրջանում սեղմում
- մշտական քնկոտություն
- շփոթված վիճակի ծանրացում
- շրթունքների կամ դեմքի կապտություն (ցիանոզ):
Սա ամբողջական ցանկը չէ:
Հոդվածը վերանայվել է՝ 30-03-2021