Գրադարան
COVID-19. բարդություններ

1 րոպե
COVID-19-ով մարդկանց մեծ մասն ունի թեթևև միջին ծանրության ախտանիշներ, սակայն հիվանդությունը կարող է ծանր առողջական բարդություններ առաջացնել և որոշ մարդկանց մոտ հանգեցնել մահվան:
Տարեցները կամ առկա առողջական խնդիրներ ունեցող մարդիկ ենթարկվում են COVID-19-ով լուրջ հիվանդանալու ավելի մեծ ռիսկի:
Բարդությունները կարող են ներառել՝
- թոքաբորբ (պնևմոնիա) և շնչառության դժվարություն
- մի քանի օրգանների օրգանային անբավարարություն
- սրտի հետ կապված խնդիրներ
- թոքերի ծանր վիճակ, որի պատճառով ձեր արյան միջոցով ձեր օրգաններին հասնում է թթվածնի ցածր` անբավարար քանակություն (սուր շնչառական դիսթրես համախտանիշ)
- արյան մակարդուկներ (թրոմբ)
- սուր երիկամային վնասում
- լրացուցիչ (երկրորդային) վիրուսային և բակտերիալ վարակներ:
Հոդվածը տեղադրվել է՝ 13-03-2021 վերանայվել է՝ 10-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: