Գրադարան
Կրուպ. պատճառներ

1 րոպե
Կրուպը սովորաբար առաջանում է վիրուսային վարակի, առավել հաճախ՝ պարագրիպի (պարաինֆուլենցա) վիրուսի պատճառով։
Ձեր երեխան կարող է վիրուսով վարակվել՝ շնչելով հազով կամ փռշտոցով օդում տարածվող վարակված շնչառական միկրոկաթիլները: Այս կաթիլներում վիրուսի մասիկները կարող են գոյատևել նաև խաղալիքների և այլ առարկաների մակերևույթներին: Եթե ձեր երեխան դիպչում է մակերեսին, որի վրա վիրուս կա, այնուհետև դիպչում է աչքերին, քթին կամ բերանին, կարող է վարակվել:
Ռիսկի գործոններ
6 ամսականից մինչև 3 տարեկան երեխաները կրուպով հիվանդանալու ամենաբարձր ռիսկն ունեն: Երեխաները նեղ շնչուղիներ ունեն, ուստի, ամենայն հավանականությամբ նրանք առավել խոցելի են կրուպի ախտանիշների զարգացման նկատմամբ: Կրուպը հազվադեպ է հանդիպում 6 տարեկանից բարձր երեխաների մոտ։
Հոդվածը տեղադրվել է՝ 29-06-2021 վերանայվել է՝ 10-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: