Skip to content
Կրուպ. ախտորոշում
29-06-2021
1 րոպե

Կեղծ կրուպը բժիշկների կողմից ախտորոշվում է առանց որևէ դժվարության՝ ելնելով հիվանդության պատմությունից, գանգատներից և զննման տվյալներից:
Տիպիկ դեպքերում կրուպն ախտորոշվում է բժշկի զննմամբ: Բժիշկը՝
- գնահատում է երեխայի շնչառությունը
- ստետոսկոպով լսում է երեխայի թոքերը և կոկորդը
- զննում է երեխայի ըմպանը:
Երբեմն առաջանում է կրծքավանդակի ռենտգեն պատկերման կամ այլ թեստերի կարիք, որ ժխտվեն այլ հնարավոր հիվանդությունները:
Հոդվածը վերանայվել է՝ 29-06-2021