Կրուպը հաճախ անցնում է 3-ից 5 օրվա ընթացքում:
Այս ընթացքում դուք կարող եք ձեր երեխային հարմարավետ պահել մի քանի պարզ միջոցներով:
- Ապահովեք երեխայի համար հարմարավետ պայմաններ. հանգստացրեք կամ շեղեք ձեր երեխային՝ գրկեք, գիրք կարդացեք կամ հանգիստ խաղ խաղացեք: Լացը դժվարացնում է շնչառությունը:
- Ապահովեք խոնավ կամ զով օդ. թեև այս մեթոդի օգտակարության վերաբերյալ որևէ տվյալ չկա, շատ ծնողներ կարծում են, որ խոնավ օդը կամ զով օդը օգնում են երեխայի շնչառությանը: Խոնավ օդի համար կարող եք օգտագործել խոնավացուցիչ: Երեխայի հետ կարող եք նստել նաև լոգարանում, որը լցված է ցնցուղից տաք ջուր հոսելուց առաջացած գոլորշիով։ Եթե դրսում զով է, կարող եք բացել պատուհան, որ ձեր երեխան շնչի զով օդը:
- Ձեր երեխային պահեք հարմարավետ ուղղահայաց դիրքում. ձեր երեխային պահեք ձեր գրկում կամ դրեք ձեր երեխային սիրելի աթոռի կամ մանկական նստատեղի վրա: Ուղղահայաց նստելը կարող է հեշտացնել շնչառությունը:
- Առաջարկեք հեղուկներ. նորածինների համար բավարար է կրծքի կաթը կամ արհեստական կերը:: Ավելի մեծ երեխաների համար ապուրը կամ սառեցված մրգահյութը կարող են հանգստացնող լինել:
- Խրախուսեք հանգիստը. քունը կարող է օգնել ձեր երեխային պայքարել վարակի դեմ:
- Փորձեք ջերմիջեցնող. բարձր ջերմության կամ ցավի բուժման համար հաշվի առեք, որ ձեր երեխային տաք նորածինների կամ երեխաների համար նախատեսված ջերմիջոցնող և ցավազրկող դեղամիջոցներ, ինչպիսիք են Ացետամինոֆենը (Պարացետամոլ, Թայլենոլ և այլն) կամ Իբուպրոֆենը (Ադվիլ, Մոտրին և այլն)՝ որպես Ասպիրինի ավելի անվտանգ այլընտրանք: Ուշադիր կարդացեք դեղաչափի ցուցումները: Հարցրեք երեխայի բժշկին ճիշտ դեղաչափի մասին, եթե վստահ չեք: Զգույշ եղեք երեխաներին կամ դեռահասներին Ասպիրին տալիս: Չնայած Ասպիրինը հաստատված է 3 տարեկանից բարձր երեխաների օգտագործման համար, ջրծաղիկից կամ գրիպանման ախտանիշներից վերականգնվող երեխաները և դեռահասները երբեք չպետք է Ասպիրին ընդունեն: Դա պայմանավորված է նրանով, որ Ասպիրինը կապված է Ռեյի համախտանիշի հետ, որը նման երեխաների մոտ հազվադեպ հանդիպող, սակայն հնարավոր կյանքին սպառնացող վիճակ է:
- Խուսափեք մրսածության և հազի դեղամիջոցներից. դեղատոմս չպահանջող մրսածության պատրաստուկները խորհուրդ չեն տրվում ցանկացած տարիքի երեխաների համար: Դրանք կարող են վնասակար լինել 2 տարեկանից փոքր երեխաների համար։ Բացի այդ, հազի դեղամիջոցները չեն օգնի կրուպին:
Ձեր երեխայի հազը կարող է լավանալ օրվա ընթացքում, բայց մի զարմացեք, եթե այն գիշերը նորից սկսվի: Դուք կարող եք քնել ձեր երեխայի մոտ կամ նույնիսկ նույն սենյակում, որ կարողանաք արագ քայլեր ձեռնարկել, եթե ախտանիշները վատանան:
Հոդվածը հրապարակվել է՝ 29-06-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024