հազալիս կամ քիթը չորացնելիս պետք է օգտագործել նոր անձեռոցիկ, որից հետո անմիջապես աղբարկղ նետել և լվացվել
երեխային հեռու պահեք վատառողջ և գրիպանման նշաններով ցանկացած մարդուց
սովորեցրեք և խրախուսեք երեխային, որ հազա կամ փռշտա ծալված արմունկին
պարբերաբար մաքրեք կամ ախտազերծեք կենցաղային և մյուս մակերևույթները
պահպանեք անձնական հիգիենայի մյուս կանոններն ու նորմերը:
Ավելի ծանր վարակներից երեխային պաշտպանելու համար հետևեք նրա պատվաստումների օրացույցին:
Դիֆտերիայի և b տիպի հեմոֆիլուս գրիպի դեմ պատվաստումները թույլ են տալիս պաշտպանվել ամենահազվադեպ հանդիպող, սակայն ամենավտանգավոր վերին շնչուղիների վարակներից: Պարագրիպի վիրուսից պաշտպանվելու պատվաստանյութ դեռևս չի ստեղծվել:
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։