Կրուպով հիվանդ երեխաների մեծ մասը կարող է բուժվել տանը:
Առավել ևս, կրուպը կարող է երեխային վախեցնել, հատկապես, եթե ձեր երեխային անհրաժեշտ է այցելել բժշկի կաբինետ, շտապ օգնության սենյակ կամ հիվանդանոց: Բուժումը սովորաբար հիմնված է ախտանիշների ծանրության վրա:
Հարմարավետության միջոցներ
Կարևոր է մխիթարել և հանգստացնել ձեր երեխային, քանի որ լացն ու անհանգստությունը կարող են վատթարացնել շնչուղիների այտուցը՝ դժվարացնելով շնչելը: Գրկեք ձեր երեխային, երգեք օրորոցայիններ կամ կարդացեք հանգիստ պատմություններ: Առաջարկեք իր նախընտրած վերմակը կամ խաղալիքը: Խոսեք հանգստացնող ձայնով:
Նաև համոզվեք, որ ձեր երեխան շատ հեղուկներ է խմում, որ պահպանի օրգանիզմի բավարար հեղուկների քանակը:
Դեղամիջոցներ
Ձեր երեխայի բժիշկը կարող է նշանակել հետևյալ դեղամիջոցները:
- Կորտիկոստերոիդ. շնչուղիներում այտուցը նվազեցնելու համար կարող է տրվել կորտիկոստերոիդ, ինչպիսին է Դեքսամետազոնը: Ախտանիշները սովորաբար սկսում են բարելավվել մի քանի ժամվա ընթացքում: Ձեր երեխան կարող է մի քանի օրվա ընթացքում դեղահաբեր ընդունել: Կամ ձեր երեխան կարող է ստանալ Դեքսամետազոնի մեկ դեղաչափը որպես ներարկում, քանի որ այն երկարատև է ազդում:
- Էպինեֆրին. Էպինեֆրինը արդյունավետ է շնչուղիների այտուցը նվազեցնելու համար, որոնք ընթանում են ավելի սուր ախտանիշներով: Դեղը կարող է տրվել ինհալացիոն ձևով՝ օգտագործելով նեբուլայզեր: Այն արագ է գործում, բայց ազդեցությունն արագորեն անհետանում է: Ձեր երեխային, հավանաբար, պետք է մի քանի ժամ հսկեն շտապօգնության սենյակում, որպեսզի տեսնեն, թե արդյոք անհրաժեշտ է երկրորդ դեղաչափը նախքան տուն գնալը:
Գոլորշիներով բուժումը, ներառյալ՝ վապորայզորներն այլևս խորհուրդ չեն տրվում: Կրուպը հիմնականում պատճառվում է վիրուսային վարակից, ուստի հակաբիոտիկները դառնում են ոչ օգտակար, քանի դեռ հաստատված բակտերիալ վարակ չկա:
Հիվանդանոցային բուժում
Ծանր կրուպի դեպքում ձեր երեխան կարող է ժամանակ անցկացնել հիվանդանոցում՝ վերահսկվելու և ավելի շատ բուժումներ ստանալու համար:
Հոդվածը հրապարակվել է՝ 29-06-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024