Եթե կարծում եք, որ ունեք կիստա, դիմեք ձեր բժշկին, քանի որ որոշ կիստաներ ունեն բուժման կարիք, իսկ երբեմն կարող են լինել քաղցկեղային ծագման:
Մակերեսային (մաշկ կամ ենթամաշկ) կիստաները կարող են հայտնաբերվել ֆիզիկական քննությամբ (բուժզննում): Բժիշկը նաև հարցեր կտա՝ կապված ձեր գանգատների և ախտանիշների, հիվանդության և ընտանեկան պատմության մասին (անամնեզ):
Կախված կիստայի տեսակից և տեղակայումից, բժիշկը կարող է առաջարկել պատկերային հետազոտություններ, օրինակ՝ որևէ տեսակի ռենտգեն (օրինակ՝ կրծքագեղձերը հետազոտելու համար՝ մամոգրաֆիա) կամ գերձայնային հետազոտություն (սոնոգրաֆիա): Այլ դեպքերում, դարձյալ, կախված տեղակայումից, գուցե առաջանա էնդոսկոպիկ հետազոտության անհրաժեշտություն:
Երբեմն առաջանում է բիոպսիա կատարելու անհրաժեշտություն, երբ մանրադիտակային հետազոտության և կիստայի տեսակը որոշելու համար նմուշառվում է կիստայի պատից կամ պարունակությունից քիչ քանակով նմուշ:
Հոդվածը հրապարակվել է՝ 28-04-2024
Վերջին վերանայում՝ 28-04-2024