Ցիտոմեգալովիրուսը (CMV) տարածված վիրուս է, թեև այն ավելի տարածված է մանկահասակ երեխաների և դեռահասների շրջանում:
Սովորաբար CMV անվանում են ինչպես վիրուսը (հարուցիչը), այնպես էլ այդ վիրուսի առաջացրած հիվանդությունը (վարակը)։
Վարակվելուց հետո վիրուսը պահպանվում է ձեր օրգանիզմում ձեր ողջ կյանքի ընթացքում: Մարդկանց մեծամասնությունը չգիտի, որ ունի CMV, քանի որ այն հազվադեպ է խնդիրներ առաջացնում առողջ մարդկանց մոտ:
Եթե դուք հղի եք կամ եթե ձեր իմունային համակարգը թուլացել է, CMV-ն դառնում է անհանգստության պատճառ: Կանայք, ովքեր հղիության ընթացքում ունեն ակտիվ CMV վարակ, կարող են վիրուսը փոխանցել իրենց երեխաներին, որոնց մոտ հետագայում կարող են ախտանշաններ զարգանալ: Թուլացած իմունային համակարգ ունեցող մարդկանց համար, հատկապես այն մարդկանց համար, ովքեր օրգանի, ցողունային բջիջների կամ ոսկրածուծի փոխպատվաստում են անցել, CMV վարակը կարող է մահացու լինել:
CMV-ը մարդուց մարդուն փոխանցվում է օրգանիզմի կենսահեղուկների միջոցով, ինչպիսիք են արյունը, թուքը, մեզը, հեշտոցային արտադրուկը, սերմնահեղուկը և կրծքի կաթը: CMV-ի դեմ բուժում չկա, բայց կան դեղամիջոցներ, որոնք կարող են օգնել մեղմացնելու ախտանիշները: CMV-ով վարակված մարդկանց մեծ մասը լավանում է առանց որևէ բուժում ստանալու։
Հոդվածը հրապարակվել է՝ 01-05-2019
Վերջին վերանայում՝ 23-04-2024