Ցիտոմեգալովիրուսային (CMV) վարակի բարդությունները տարբեր են՝ կախված ձեր ընդհանուր առողջական վիճակից և նրանից, թե երբ եք վարակվել:
Առողջ չափահասներ
Հազվադեպ, CMV-ն առողջ չափահասի մոտ առաջացնում է մոնոնուկլեոզի զարգացում: Առողջ չափահսների համար այլ հազվադեպ բարդություններից են մարսողական համակարգի, լյարդի, գլխուղեղի և նյարդային համակարգի հետ կապված խնդիրները:
Մարդիկ, ովքեր ունեն թուլացած իմունիտետ
CMV վարակի բարդությունները կարող են ներառել՝
- տեսողության կորուստ՝ աչքի լուսազգայուն շերտի՝ ցանցաթաղանթի բորբոքման պատճառով (ռետինիտ)
- մարսողական համակարգի խնդիրներ, ներառյալ հաստ աղիքի (կոլիտ), կերակրափողի (էզոֆագիտ) և լյարդի (հեպատիտ) բորբոքումներ
- նյարդային համակարգի խնդիրներ, ներառյալ ուղեղի բորբոքում (էնցեֆալիտ)
- թոքաբորբ (պնևմոնիա)։
Նորածիններ, ովքեր ունեն բնածին CMV
Այն նորածինը, ում մայրն առաջին անգամ հղիության ընթացքում վարակվել է CMV-ով, ավելի հավանական է, որ առնչվի բարդությունների հետ: Նորածնի համար բարդությունները կարող են ներառել՝
- լսողության կորուստ
- մտավոր հաշմանդամություն
- տեսողության խնդիրներ
- ցնցումներ
- կորդինացիայի բացակայություն
- թուլություն կամ մկանների օգտագործման հետ կապված խնդիրներ։
Հոդվածը հրապարակվել է՝ 05-03-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024